Մատչելիության հղումներ

Ահմադինեջադը իրանցի եւ ալժիրցի ներդրողներին «գազային ՕՊԵԿ» ստեղծելու կոչ է անում


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը իրանցի եւ ալժիրցի ներդրողներին ու գործարարներին կոչ է արել քայլեր ձեռնարկել «գազային ՕՊԵԿ» ստեղծելու համար: Նա վստահեցրել է, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է «կոնկրետացնել եւ կյանքի կոչել այդ գաղափարը»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, պաշտոնական այցով Ալժիրում գտնվող Ահմադինեջադը հայտարարել է, թե «Իսլամական Հանրապետությունը եւ Ալժիրը համաշխարհային գազային տերություններ են, որոնք կարող են ազդեցություն ունենալ իրադարձությունների զարգացման վրա, քանի որ բոլոր պետությունները էներգիայի աճող պահանջարկ ունեն»:

Միաժամանակ, ալժիրյան «Ալ-Խաբար» թերթը այսօր գրել է, թե Իրանի նախագահի այցի գլխավոր նպատակը «Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ Թեհրանի բանակցություններում կարեւոր դեր խաղացող դաշնակիցներ որոնելն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG