Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց մեկեւկես տարվա ազատազրկման: Նախաձեռնության անդամներ Վարդան Մալխասյանը եւ Վահան Արոյանը դատապարտվեցին, համապատասխանաբար, երկու եւ մեկեւկես տարվա ազատազրկման:
Դատարանը որոշեց Սեֆիլյանին արդարացնել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով` «երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելը», սակայն նրան մեղավոր ճանաչեց 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ:
235-րդ հոդվածի առաջին մասով դատապարտվեց նաեւ Վահան Արոյանը, իսկ Վարդան Մալխասյանը մեղավոր ճանաչվեց 301-րդ հոդվածով նախատեսված հանցանքի մեջ:
Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր պաշտպանյալը կալանվել է 8 ամիս առաջ` անցած տարվա դեկտեմբերին, հետեւաբար, նա ազատազրկման մեջ է մնալու մինչեւ 2008 թվականի հունիսի 9-ը: Փաստաբանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատավճիռը Վերաքննիչ դատարանում, քանի որ այն անօրինական են համարում:
Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր համար սպասելի էր նման դատավճիռը:
Հուլիսի 30-ի դատական նիստում մեղադրող Արթուր Մկրտչյանը միջնորդել էր Սեֆիլյանին եւ Արոյանին դատապարտել 3-ական, Վարդան Մալխասյանին` 2,5 տարվա ազատազրկման:
Ռուզաննա Ստեփանյան