Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ն աջակցում է երիտասարդներին ձեռք բերել աշխատանքային փորձ


Ծրագիրը աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին 6 ամիս ժամկետով ապահովելու է վճարվող աշխատանքով: Նրանք ե’ւ պրակտիկա են անցնելու, ե’ւ գումար են վաստակելու:

19-25 տարեկան մոտավորապես 250 երիտասարդներ Երեւանից եւ տարբեր մարզերից մասնակցել են այս ծրագրին: Դիմորդները հնարավորություն են ունեցել դիմել մի քանի պաշտոնների համար ՄԱԿ-ի հետ համագործակցող 50 ընկերություններում: Առաջադրված թափուր տեղերը տարբեր բնագավառներից էին, այդ թվում` ժուռնալիստիկա, մարկետինգ, ծրագրավորում, տուրիզմ, իրավաբանություն եւ այլն:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը նշեց, որ սա դեռ փորձնական ծրագիր է եւ արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել մի քանի ամսից:


«Հայաստանի համար կարեւորագույն խնդիրներից մեկը երիտասարդների գործազրկությունն է: Չնայած որ տարբեր տեղական եւ արտասահմանյան ընկերություններ փորձում են լուծել այն, դեռ շատ անելիքներ կան: Եթե երիտասարդները այս 6 ամսվա ընթացքում կարողանան ապացուցել, որ իրենք լավ մասնագետ են եւ կարող են աշխատել, ապա գործատուները դա հաշվի կառնեն եւ նրանցից շատերը միանգամից աշխատանքի կանցնեն», - ասաց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG