Մատչելիության հղումներ

Մինչեւ տարեվերջ կարող է ստորագրվել ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու մասին միջազգային համաձայնագիրը


Մինչեւ տարեվերջ կարող է ստորագրվել միջազգային համաձայնագիր` Թուրքիայի, Իտալիայի, Հունաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու վերաբերյալ:

«Նովոստի-Ազերբայջան» գործակալությունը փոխանցում է, որ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը:

Նախարարի հավաստմամբ` նախաձեռնությունը հունական կողմինն է. հուլիսի 26-ին Հռոմում Հունաստանի, Իտալիայի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի ստորագրման ժամանակ Հունաստանի ներկայացուցիչը հայտարարել էր, թե «Ադրբեջանը կարող է միանալ համաձայնագրին»:

Բաբաեւը նաեւ ասել է, որ հունական կողմը համաձայնագրի նախագիծը մոտ ապագայում կուղարկի Ադրբեջան:

«Մենք օպերատիվ կերպով կդիտարկենք այն ու կպատրաստենք ստորագրման», - ասել է նախարարը: - «Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ քառակողմ համաձայնագիրը կարելի կլինի ստորագրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG