«Վերջին տարիներին դատարաններն ու իրավապահ մարմինները դարձել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կամակատարները», - գրում է «Հայք»-ը: - «Նրանք զրկված են ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են այսօր որոշում` որ հանցագործությունը պետք է բացահայտվի, որը` պարտակվի, ով է տվյալ գործով անցնելու որպես մեղադրյալ, ով` ոչ, ով է պատժվելու, ով` արդարացվելու: Դատավարությունները վերածվել են թատերական ներկայացումների: Ոստիկանության, դատախազության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր ավելի շատ զբաղված են ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելով, նրանց հեռախոսները գաղտնալսելով, քան հանցագործություններ կանխարգելելով կամ բացահայտելով»:
Նույն թերթը մեկ այլ հրապարակման մեջ կանխատեսում է. - «Բակո Սահակյանին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ առաջին փոփոխությունը սպասվում է Լեռնային Ղարաբաղի վարչապետի պաշտոնում: Այդ պաշտոնում Անուշավան Դանիելյանին ամենայն հավանականությամբ կփոխարինի Արայիկ Հարությունյանը: Վերջինս «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն է եւ Ղարաբաղի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավարը: Ղարաբաղի բնակչությունը Արայիկ Հարությունյանին ընկալում է իբրեւ բարերարի եւ կարծում է, որ այս պահին նա վարչապետի լավագույն թեկնածուն է: Նախագահի ընտրության օրը նախագահի թեկնածու, իսկ այսօր արդեն Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին ուղեկցողների շարքում էր նաեւ Արայիկ Հարությունյանը: Եվ քանի որ Բակո Սահակյանը քվեարկությունից անմիջապես հետո հայտարարեց, որ նախագահ դառնալու դեպքում քաղաքական կուլտուրան պահանջում է, որ երկրի կառավարման համակարգը ձեւավորվի առաջին հերթին իր թիմի անդամներով՝ Արայիկ Հարությունյանի վարչապետ դառնալու հավանականությունը ավելի է մեծանում»:
«Հայոց Աշխարհ»-֊ը գրում է. - «Ընդդիմության ճամբարում ներկայումս տեղի ունեցող գործընթացները վկայում են մեկ բանի մասին. առանց արմատական սերնդափոխության, նոր ուժերի ու առաջնորդների ի հայտ գալու նրանք դատապարտված են հերթական պարտության։ Ընդդիմության միավորումը իր ներկա ձեւաչափով պարզ խաբկանք է, որի տակ թաքնված է մեկ այլ՝ ավելի խորքային ինտրիգ։ Դա ընդդիմությունը ներկայացնող ուժերից յուրաքանչյուրի ներսում վաղուց արդեն ծավալվող տուրգենեւյան «հայրերի եւ որդիների» պայքարն է։ Կարծում ենք, որ հենց այստեղ՝ հին կուռքերին տապալելու մեջ է թաքնված ընդդիմության միավորման իրական շանսը։ Ամեն ինչ կորոշվի աշնանը տեղի ունենալիք կուսակցական համագումարներում։ Որդիները պետք է ապստամբություն բարձրացնեն։ Հակառակ պարագայում որեւէ հեռանկարից ընդմիշտ կզրկվեն նաեւ իրենք»։
Պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե արդյոք «Դաշինք» կուսակցությունը կունենա՞ նախագահի իր թեկնածուն, թե՞ նախագահական ընտրություններում կպաշտպանի ընդդիմադիր միասնական թեկնածուի, կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը ասում է. - «Եթե «Դաշինք» կուսակցությունը պաշտոնապես առաջադրեր որեւէ թեկնածուի, ապա դա կլիներ կուսակցության նախագահը` Սամվել Բաբայանը, բայց, ինչպես գիտեք, մենք բազմիցս հայտարարել ենք, որ Սամվել Բաբայանը մտադրություն չունի դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ, մտադրություն չուներ եւ չունի դառնալ ՀՀ վարչապետ: Կարծում եմ, այժմ ճիշտ ժամանակն է, եւ կան որոշակի հնարավորություններ՝ նախապայմաններ ստեղծելու եւ տարբեր քաղաքական ուժերին միավորելու ոչ թե դաշինքային ձեւերով, այլ միաձուլելու եւ մեկ հզոր ընդդիմադիր ամբողջական ճակատ ստեղծելու: Հասկանում եմ, որ դրա համար անհրաժեշտ կլինեն կանոնադրական լուրջ փոփոխություններ, որ հնարավոր լինի արեւմտյան մոդելի կուսակցություններին մոտ մեկ կուսակցություն ստեղծել, բայց կարծում եմ, ընդդիմությունը հենց այս ճանապարհով պետք է ընթանա: Ընդդիմությունը պարտվեց ոչ միայն խորհրդարանական, այլեւ նախագահական ընտրություններում, որովհետեւ մայիսի 12-֊ի լույս 13-֊ի գիշերը արդեն որոշ քաղաքական գործիչներ հայտարարություններ արեցին իրենց նախագահական հավակնությունների մասին: Իսկ դա ուղիղ ճանապարհ է դեպի պարտություն»:
Արմեն Դուլյան