Մատչելիության հղումներ

Հրապարակային մահապատիժ Իրանում


Այսօր Իրանում հրապարակավ կախաղան են հանել բռնաբարության, մարդկանց առեւանգման եւ ավազակային հարձակումների մեղադրանքով մահվան դատապարտված 7 մեղադրյալների:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, հուլիսի սկզբին Իրանում նույն մեղադրանքներով հրապարակավ կախաղան է հանվել 12 մեղադրյալ:

Այսօր 5 դատապարտյալների մահապատիժն ի կատար է ածվել մայրաքաղաքից 1000 կիլոմետր հյուսիս-արեւմուտք գտնվող Մաշադ ավանում, եւս երկուսին հանրության ներկայությամբ կախաղան են հանել Մաշադի արվարձանում:

Իրանի օրենքների համաձայն, մահապատիժն ի կատար է ածվում այն քաղաքում եւ թաղամասում, որտեղ կատարվել է հանցագործությունը:

Իրանում մահապատիժ է նախատեսվում սպանության, բռնաբարության, զինված ավազակային հարձակման, թմրադեղի մաքսանենգության եւ աստվածանարգության համար:

Վաղը կախաղան է հանվելու մի հանցագործ, որը մեղադրվել է իրանցի դատավորի սպանության մեջ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG