Մատչելիության հղումներ

Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը Coca-Cola-ն է


Interbrand միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշների ցանկը: Այն գլխավորում է Coca-Cola ընկերության նույնանուն ապրանքանիշը, որի արժեքը գնահատվում է 65,3 միլիարդ դոլար:

Հաջորդ երկու տեղերում Microsoft եւ IBM ապրանքանիշներն են, որոնք գնահատվում են յուրաքանչյուրը 57-58 միլիարդ դոլար: Առաջին հնգյակը եզրափակում են ամերիկյան GE եւ ֆիննական Nokia ապրանքանիշները:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Toyota-ն, Intel-ը, McDonald’s-ը, Disney-ը եւ Mercedes-Benz-ը:

Փորձագետների գնահատմամբ, 100 ամենաթանկ ապրանքանիշների ընդհանուր արժեքը այս տարի հասել է 1,15 տրիլիոն դոլարի:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG