Մատչելիության հղումներ

Փոխվել է Ռամիլ Սաֆարովի փաստաբանը


Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, նոր նշանակում ստանալու կապակցությամբ Իկրամ Շիրինովն այլեւս չի կարող պաշտպանել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեղադրանքով Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի շահերը:

«Նույնիսկ եթե չկարողանամ իրավաբանորեն զբաղվել Սաֆարովի գործով, ես՝ իբրեւ քաղաքացի, պատրաստ եմ նրան ցանկացած օգնություն ցուցաբբերել», - ասել է Շիրիմովը եւ հավելել, որ խնդիրը քննարկել է Սաֆարովի հոր` Սահիբ Սաֆարովի հետ:

«Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիան երեք տարի ժամկետով մեր ընտանիքի շահերի պաշտպան է հաստատել երկու փաստաբանի՝ Իկրամ Շիրինովին եւ Էլմար Քերիմովին, գուցե գործը շարունակի Քերիմովը», - ասել է Սահիբ Սաֆարովը:

Գործակալության փոխանցմամբ, նախագահ Իլհամ Ալիեւը Իկրամ Շիրինովին նշանակել է Բաքվի Նասիմի շրջանային դատարանի դատավոր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG