Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը` տիեզերական զբոսաշրջի՞կ


Der Spiegel գերմանական հանդեսի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնավարման ժամկետն ավարտելուց հետո կարող է... որպես զբոսաշրջիկ մեկնել տիեզերք:

Հանդեսի լրագրողներն այդպիսի զարմանալի եզրահանգման են եկել` վերլուծելով Ռուսաստանի տիեզերական դաշնային գործակալության տնօրեն Անատոլի Պերմինովի մեկնաբանությունները: Նա ասել է, թե 2008 թվականի աշնանը Միջազգային տիեզերական կայան կմեկնի ռուսաստանյան թիմը: Պերմինովը անուններ չի նշել, սակայն ասել է, թե «երբ դրանք հրապարակվեն, դա մեծ անակնկալ կդառնա»:

Ինչո՞ւ են գերմանական հանդեսի լրագրողները ենթադրում, որ hենց Պուտինը կընդգրկվի թիմում. առաջին` նա ֆիզիկապես լավ մարզավիճակում է, երկրորդ` նա ընդամենը 54 տարեկան է, մինչդեռ ուղեծիր են մեկնել շատ ավելի հասակով մարդիկ՝ Դենիս Տիտսոն, Գրեգորի 0լսենը, Չարլզ Սիմոնին, եւ երրորդ`թռիչքը նախատեսված է հոկտմեմբերին, մինչդեռ, հենց հոկտեմբերի 7-ին Պուտինի ծննդյան օրն է:

2006 թվականին Միջազգային տիեզերական կայանի տիեզերագնացների հետ զրուցելիս, նրանցից մեկի հարցին, թե արդյո՞ք կցանկանար տիեզերք մեկնել, Պուտինը կեսկատակ պատասխանել է, որ դա «հնարավոր է միայն արձակուրդի ժամանակ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG