Մատչելիության հղումներ

Ջաջուռում կբացվի երիտասարդ նկարիչների ցուցահանդես


Հայաստանի մշակույթի նախարարության, Ազգային պատկերասրահի եւ Ջաջուռում Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ վաղը կբացվի հայ ժամանակակից 9 գեղանկարիչների ցուցահանդեսը:

Տուն-թանգարանի տնօրենը` Մինաս Ավետիսյանի ավագ որդի Արման Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսը «բացառիկ նշանակություն ունի». - «Դա կլինի այսուհետեւ ժամանակակից արվեստի ամենամյա ցուցահանդես: Մեր օրերում տեղի է ունենում բացառիկ երեւույթ` ապակենտրոնացվում է մշակույթը Երեւանից»:

«Դա շատ կարեւոր է», - շարունակեց Արման Ավետիսյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ այստեղ կուտակվել է, իսկ շրջանները ինչ-որ առումով հոգեւոր սննդի մեծ կարիք ունեն»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG