Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ


Վարդան Օսկանյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, այսօր Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումիում հանդիպում է ունեցավ Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Աջարիայի տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման եւ հայ զբոսաշրջիկների այցերի հետ կապված հարցերին:

Հաղորդվում է նաեւ, որ վաղը` հուլիսի 28-ին, նախարար Օսկանյանը կայցելի Ջավախք եւ Ախալքալաքում հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների եւ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG