Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԿԲ-ի նախագահ. - «Անհրաժեշտ է ֆինանսական կարգապահություն հաստատել»


Թուրքիայի կենտրոնական բանկի (ԿԲ) կառավարիչ Դուրմուս 3իլմազն այսօր ասել է, որ «բյուջեի ծախսերի հոդվածում շեղումներ են նկատվում», եւ «կառավարությունը պարտավոր է անհապաղ շտկել վիճակը` տարեվերջի համար նախատեսած ցուցանիշն ապահովելու համար»:

Հունիսին արձանագրվել է բյուջեի պակասորդ: Անցյալ տարվա տվյալների հետ համեմատությունը վկայում է պետական ծախսերի աճի մասին, ինչը հատկապես նկատելի է դարձել արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թուրքական հասարակության կողմից դրվատանքի է արժանացել իշխանությունը 2002 թվականի նոյեմբերին ստանձնելուց հետո տնտեսական կայունությունը վերականգնելու համար:

Այդուհանդերձ, կառավարությունը չի ապահովել 2006 թվականին սղաճը 5 տոկոսի շեմին պահելու պարտավորությունը, սպառման ապրանքների գներն անցած տարի աճել են 9.95 տոկոսով:

Արժույթի միջազգային հիմնադրամը ժամանակին հայտարարել էր, որ Թուրքիային վարկեր տրամադրելու ծրագիրը կախված կլինի սղաճը զսպելու Անկարայի ունակությունից:

Թուրքիայի կենտրոնական բանկի կառավարիչ Դուրմուս 3իլմազն ասել է, որ անհրաժեշտ է ֆինանսական կարգապահություն հաստատել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG