Մատչելիության հղումներ

Կատարցի շեյխի պատճառով երեք ժամով հետաձգվել է Միլան-Լոնդոն չվերթը


Կատարի արքայական ընտանիքի անդամ Բադեր Բին Խալիֆա Ալ-Թհանին խիստ զայրացրել է «Բրիթիշ Էյրվեյզ» ընկերության օդանավով Միլանից Լոնդոն մեկնող ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին: ԴՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, արդեն օդանավում պարզելով, որ իր երեք կին ազգականները պետք է նստեն անծանոթ տղամարդ ուղեւորների կողքին, նա բողոք է հայտնել անձնակազմին:

Շեյխը նախ փորձել է բիզնես սալոնի ուղեւորներին համոզել՝ փոխել տեղերը, երբ նրանք չեն համաձայնել, նա ներխուժել է օդաչուների խցիկ եւ պահանջել է հետաձգել թռիչքը:

«Բրիթիշ Էյրվեյզ»-ը փորձել է խնդիրը կարգավորել Կատարի դեսպանատան ներկայացուցչի միջնորդությամբ, սակայն դիվանագետի ջանքերն ապարդյուն են անցել:

Երեք ժամ տեւած նյարդային բանակցություններից հետո անձնակազմի հրամանատարը կատարցի շեյխին եւ նրա ազգականներին, ի վերջո, պարտադրել է լքել օդանավը: Կատարցիները Լոնդոն են մեկնել «Ալիտալիա» ընկերության չվերթով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG