Երեկ երեկոյան Բիշքեկի դատարանի դահլիճից փախուստի է դիմել քիկբոքսինգի աշխարհի կրկնակի չեմպիոն Ժանբուլատ Ամանտաեւը, որը մեղադրվում է դրամաշորթության մեջ:
Մի քանի օր առաջ նա ձերբակալվել է մի գործարարից 5 հազար դոլար ստանալու պահին: Գործարարը նախապես զգուշացրել էր իրավապահներին դրամաշորթության փորձի մասին, հայտնել է այսօր Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Ոստիկանությունը կազմակերպել է 33-֊ամյա Ամանտաեւի որոնումը, իսկ նրան դատարանի դահլիճ ուղեկցող քննիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: