Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Հայաստանը կուժեղացնեն համագործակցությունը ընդդեմ միջազգային հանցախմբերի պարագլուխների


Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը եւ Հայաստանի ոստիկանությունը կուժեղացնեն համագործակցությունը միջազգային հանցավոր խմբավորուների պարագլուխների դեմ մղվող պայքարում: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը` ամփոփելով Դոնի Ռոստովում ավարտված Ռուսաստանի ՆԳՆ-ի եւ Հայաստանի ոստիկանության միացյալ կոլեգիայի նիստի արդյունքները:

«Մենք քննարկել ենք երեք հարց, որոնք արտացոլում են իրական քրեական իրավիճակը Հայաստանում եւ Ռուսաստանում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Նուրղալիեւը: - «Առաջին հերթին` երկու գերատեսչությունների փոխգործակցությունը քրեական միջավայրի պարագլուխների գործունեության դեմ պայքարում»:

Ռուսաստանցի նախարարի նշած մյուս երկու հարցերը վերաբերում են երկու գերատեսչությունների համագործակության արդյունավետության բարձրացմանը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում եւ այդ գործում կադրերի վերապատրաստման ուղղությամբ համագործակցությունը շարունակելուն:

Միացյալ կոլեգիայի հաջորդ նիստը կկայանա 2008 թվականի հունիսին Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG