«Առավոտ»-ի խմբագրականը, դատողություններ անելով ընդհանրապես կոմկուսի եւ մասնավորապես այդ կուսակցության հայաստանյան այսօրվա վիճակի եւ ներուժի մասին գրում է. - «Կուսակցության պոտենցիալը չափվում է, բնականաբար, նրա իրական` գաղափարներին նվիրված շարքերով: Կոմկուսը նման շարքեր ունի: Նույնը կարելի է ասել ՀՀՇ-ի մասին. 10 տարվա հոգեբանական տեռորի պայմաններում այսօր էլ կարելի է գտնել մի քանի հարյուր մարդու, որոնք խիզախություն ունեն իրենց ՀՀՇ-ական անվանելու: Նույնքան կմնա ՀՀԿ-ում, երբ Հանրապետականը զրկվի իշխանությունից. այսօրվա հազարավոր անդամները կփախչեն հաջորդ իշխող կուսակցություն, կմնան միայն նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են Աշոտ Նավասարդյանի գաղափարներին: Երբ Դաշնակցությունը հեռանա «իշխանական կերակրատաշտից», նրա շարքերն էլ կնոսրանան, բայց հիմնական առանցքը, անշուշտ, կմնա: Հետեւաբար, նշված կուսակցություններն իրենց մեջ որոշակի ներուժ են պարունակում: Նույնը չի կարելի ասել, օրինակ, «Բարգավաճ Հայաստան»-ի մասին: Այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը դադարի լինել իշխանության «ֆավորիտը», կամ` երբ նա համոզվի, որ իր բիզնեսը պահելու համար պետք չէ զբաղվել «քաղաքականությամբ», ԲՀԿ-ի 300 հազար անդամների թիվը կհավասարվի զրոյի: Բացարձակ զրոյի»:
«Իրավունք»-ի հետ հարցազրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է. - «Թիվ մեկ խնդիրն այսօր քաղաքական դաշտի կայացումն է: Չկա քաղաքական դաշտ: Կա իշխանություն, չկա ընդդիմություն: Ընդդիմություն չկա արդեն տասը տարի: Ընդհանրապես, եթե ուշադրություն եք դարձրել, Քոչարյանի իշխանության վերջին տասը տարիներին ընդդիմությունը եղել է ավելի պոպուլիստ, քան իշխանությունը, որը միշտ է պոպուլիստ: Վերջին հաշվով, արդեն տասը տարի մենք ունենք սոցիալիստների իշխանություն, քանի որ Քոչարյանի հետեւում կանգնած ուժերը կենտրոնական, սոցիալիստական ուժեր են` Դաշնակցությունը, որոշակի առումով` Հանրապետականը, «Օրինաց երկիր»-ն ընդհանրապես պոպուլիստական ուժ է: Իհարկե, պոպուլիզմն էլ քաղաքական հոսանք է, բայց ստացվում է, որ ընդդիմությունը ցանկանում է հաղթել իշխանությանը` էլ ավելի պոպուլիստ լինելով»:
«Տարեգիր»-ը գրում է. - «Ընդդիմության արդեն ուրվագծվող հիմնական միասնական թեկնածուները երկուսն են` Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Մանուկյանը: Վազգեն Մանուկյանը արդեն հասցրել է հայտ ներկայացնել, զի միշտ է պատրաստակամ` լինել թեկնածու, եւ եթե առաջին նախագահն էլ վերջապես քաղաքականություն վերադառնալու ցանկություն հայտնի, մեր ընդդիմադիրները անմիջապես կլծվեն իրենց բուն գործին. Մանուկյանի կողմնակիցները կպախարակեն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները` Մանուկյանին, եւ Սերժ Սարգսյանը հեշտությամբ կդառնա նախագահ: Ավելի ճիշտ` ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանը նախագահ կդառնա, այլ` Քոչարյանի նախընտրած որեւէ մեկը: Ավելորդ չենք համարում նկատել, որ կա մի նրբություն, որը չի կարելի շրջանցել. իշխանության ցանկացած թեկնածու հաճույքով կառաջադրվի ու հաղթանակ կակնկալի, եթե ընդդիմության միասնական թեկնածուն լինի Վազգեն Մանուկյանը: Իսկ եթե ընդդիմության միասնական թեկնածուն լինի Տեր-Պետրոսյանը, ապա նույնիսկ Սերժ Սարգսյանը կերկմտի. կա՞ արդյոք բավարար լկտիություն` պայքարելու մի մարդու դեմ, որին ինքը պարտական է իր ողջ քաղաքական կենսագրությամբ»:
««Մետելիցա» սրճարանի աշխատակիցները երեկ երեկոյան ակնհայտորեն պիտի տագնապած լինեին՝ տեսնելով միաժամանակ այստեղ այցելած «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանին, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին, «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանին, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին եւ... քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարած Աշոտ Մանուչարյանին», - գրում է «Առավոտ»-ը: - «Հանդիպման նախաձեռնող Պարույր Հայրիկյանն «Առավոտ»-ի հարցերին, թե ի՞նչ արդյունքներ ունեցավ հավաքը, ի՞նչ որոշեցին՝ պատասխանեց. «Այս հանդիպումն առանձնակի արդյունքների հասնելու նպատակով չէր իրականացվում: Ընդհանուր՝ ինչ է ակնկալում ժողովուրդը, բոլորս գիտենք: Եվ Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ մեր մտահոգություններն իրար ներկայացրինք, մասամբ էլ՝ մեր պատկերացումներն իրավիճակը շտկելու վերաբերյալ»:
«Հայք»-ը գրում է. - «Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ գործիչներ են եղել, որոնք արդեն այնքան են պարտվել, որ պարտությունը դարձել է «խասիաթ»: Այսօր էլ արդեն իրենց ընդդիմադիր հորջորջող շատերը հայտարարել են նախագահական հավակնությունների մասին` է'լ Արամ Գասպարի Սարգսյան, է'լ Տիգրան Կարապետյան, է'լ ով ասես: Հավանաբար իրենք էլ հասկանում են իրենց քայլի անլրջությունը, ուղղակի ավելի հավանական է, որ նման թեկնածուներն ուղղորդվում են մեկ կենտրոնից եւ առաջադրվում են` խլելու իշխանության հիմնական մրցակցի ձայները»:
«Հայաստանի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ այն, ինչ հրապարակվել է, թե Վարդան Ղուկասյանի որդին ինքնակամ գնացել ու «հանձնվել է» իրավապահներին, այնքան էլ այդպես չէ», - փոխանցում է «Չորրորդ իրավունք»-ը: - «Բանն այն է, որ «գժի թուղթ» ունեցող Վարդանիկի որդին այդպես էլ չի համոզվել, որ ինքը պետք է պատժվի իր արարքների համար: Մի քանի օր շարունակ Վարդան Ղուկասյանը բացատրել է իր որդուն, որ պետք է անպայման պատիժը կրի, ու նաեւ վստահեցրել է, որ որդին շատ երկար չի մնա ճաղերի հետեւում, քանի որ ամենաբարձր մակարդակով Վարդանիկին վստահեցրել են, որ որդին պայմանական պատիժ կկրի: Բայցեւայնպես, քաղաքապետի որդին չի համոզվել: Եվ քանի որ Վարդան Ղուկասյանը Աղվան Հովսեփյանին ու նաեւ Արմենչիկին խոստացել էր, որ որդին հանձնվելու է` «ավելորդ շուխուրից խուսափելու համար», ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցներին հայտնել է որդու գտնվելու վայրի մասին, եւ ոստիկանները գնացել ու ձերբակալել են թաքստոցից: Ավելին, որոշ լուրերի համաձայն, Վարդան Ղուկասյանի որդին բավականին ագրեսիվ է իրեն պահել, չի ենթարկվել իրավապահներին, անպարկեշտ բառեր է օգտագործել, դրա համար էլ 6-րդի աշխատակիցները մի լավ ծեծելուց հետո են Սպարտակ Ղուկասյանին տարել բաժին»:
Արմեն Դուլյան