«Առավոտ»-ը «Լկտիության գրավականը» վերնագրի ներքո գրում է. - «Մեր պաշտոնյաները եւ նրանց զավակները նույնպես յուրահատուկ հուշարձան են` անպատժելիության, ամենաթողության եւ մեր անտարբերության: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տղան, որը մասնակցել է արյունալի «ռազբորկայի», որի ընթացքում տուժել է մի տարեց կին եւ, հնարավոր է, սպանվել է մի անմեղ երեխա, վստահ եղեք, կստանա խորհրդանշական պատիժ: Մահվան ելքով ծեծի մասնակցած Բարձրաշեն գյուղի գյուղապետ Կամո Բաբայանը ընդհանրապես որեւէ պատասխանատվություն չի կրի: Գեներալ Մանվել Գրիգորյանի VIP որդի Կարենը, որը ծեռնարկել է նույնատիպ ծեծուջարդը, նույնպես «կպրծացնի գլուխը»: Պատճառները` թե ինչու չի կարելի կպնել ո’չ գեներալ Մանվելի, ո’չ Վարդանիկի, ո’չ էլ, ասենք, Սամվել Դարբինյանի «խաթրին», բազմաթիվ են, բայց այսօր առավել արդիականն այն է, որ հենց նման մարդիկ են «կռում» իշխանության «հաղթանակը» բոլոր տեսակի «ընտրություններում»: «Ընտրական գործընթացներում» շատ ավելի օգտակար է երեք անգամ դատված կամ հանցագործ երեխաներ դաստիարակած պաշտոնյան: Նախ` նման «առանձնահատկությունները» նրան չափազանց խոցելի են դարձնում: Երկրորդ` հենց այդ մարդիկ են ընդունակ` առանց բարոյական արգելակների «աշխատել» հանուն իշխանության վերարտադրության... Հենց դա է պաշտոնյաների ու նրանց «թասիբով բալաների» լկտիության գրավականը»:
«Ժամանակ-Երեւան»-ը «Մուծվիր միլիոնը շեֆին» վերտառությամբ շարադրում է. - «Իշխանությունները ամեն ինչ արել են պետական ապարատի բոլոր ներկայացուցիչներին հանցագործ դարձնելու համար: Նրանցից յուրաքանչյուրի վզից առնվազն 15 տարվա պատժաժամկետ կա կախված: Ցանկացած անզգույշ քայլ, եւ նրանք կհայտնվեն ուղղիչ-աշխատանքային գաղութում»:
«Հայք»֊-ի մեկնաբանը կարծիք է հայտնում. -«Գործող վարչախմբի ներկայացուցիչները նախագահի առաջիկա ընտրություններից առաջ ավելի ջղագրգիռ ու նյարդային են դառնում: Նրանք, չգիտես ինչու, վախենում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից եւ որոշել են նրան գոնե մինչեւ ընտրությունները մեկուսացնել հասարակությունից: Նրանք վախենում են ազատ խոսքից եւ ամեն ինչ անում են, որ թերթերի տպաքանակը չանցնի 5 հազարից: Ռոբերտ Քոչարյանը տարիներ առաջ խոստովանեց, որ եթե նույնիսկ չլիներ «Ա1+» հեռուստաալիքը, ապա այն արժեր հորինել: Այն ժամանակ որեւէ մեկը գլխի չընկավ, որ Քոչարյանն անկախ հեռուստաընկերությունը կհորիներ՝ այն փակելու հաճույքից չզրկվելու համար: Անկասկած, ազատ խոսքի դեմ սկսված արշավը վկայում է ոչ թե իշխանությունների հզորության, այլ վախկոտության մասին»:
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը «Հայոց Աշխարհ»-֊ի թղթակցին ասել է. - «Մեր հարցադրումը՝ արդյոք, նորընտիր ԱԺ-ի հետ կապված՝ փոփոխություններ ակնկալո՞ւմ են, թե՞ ոչ, հետաքրքիր հետեւությունների տեղիք է տալիս։ Մեր հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների 43,7 տոկոսը հույս ունի, որ ընտրություններից հետո իրավիճակը երկրում կբարելավվի։ 36,4 տոկոսը այն կարծիքին է, որ ոչինչ չի փոխվի, 7,3 տոկոսը դեռ չի կողմնորոշվել։ Ուշագրավ է, որ միայն 12,6 տոկոսն է համոզված, որ իրավիճակը էլ ավելի կվատանա։ Այսինքն՝ մարդիկ, ըստ էության, դրական են վերաբերվում ընտրությունների արդյունքներին։ Հարցման մասնակիցների 18 տոկոսը գտնում է, որ նորընտիր Ազգային ժողովը նախորդից ավելի լավն է, 57 տոկոսը՝ որ այն չի տարբերվում 3-րդ գումարման ԱԺ-ից, 9,3 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 14.8 տոկոսը կարծում է, որ նոր խորհրդարանը նախորդից ավելի անորակ է»:
ՀՀՇ-֊ական Արամ Մանուկյանը նույն թերթին հայտնել է. - «Հավանաբար, անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին կլինի ՀՀՇ համագումարը, որի ժամանակ ի մի կբերենք եւ կպարզենք մեր հնարավորությունները, վերաբերմունքն ու պահանջարկը մեր եւ մեր թեկնածուի նկատմամբ։
ՀՀՇ համագումարից հետո, կարծում եմ, քաղաքական բուռն եւ կտրուկ գործընթացներ կլինեն, բայց ոչ այն պատճառով, որ մենք ինչ-որ սենսացիոն քայլեր ենք անելու։ Ամեն ինչ օրինաչափ զարգացումների արդյունք կլինի։ Թեեւ չեմ բացառում նաեւ որեւէ այլ տարբերակ»։
«Ազգ»-֊ը, վկայակոչելով թուրքական աղբյուրներ, գրում է. - «Թուրքիայի «Ազգային բանակ» միության նախագահ Բեքիր Օզթուրքի համակարգչում հայտնաբերվել են Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի, հունաց Բարդուղիմեոս տիեզերական պատրիարքի եւ գործարար Իսհաք Ալաթոնի դեմ ուղղված մահափորձի ծրագրեր: «Ազգային բանակ» միության անդամները պատրաստվում էին կյանքի կոչել այդ ծրագիրը՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մեկ ուրիշ ներկայացուցչի հաղթանակի դեպքում: Մահափորձի ծրագրերի բացահայտումից հետո երկրի դատախազությունը հայոց եւ հունաց պատրիարքների, գործարարի անվտանգության ապահովման հայց է ներկայացրել ազգային անվտանգության վարչություն»:
Արմեն Դուլյան