Մատչելիության հղումներ

Ալեքսան Հարությունյան. «Մեր նպատակն է, որ «Ազատություն» ռադիոկայանը շարունակի իր գործունեւությունը հայաստանյան եթերում»


Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եւ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի հաղորդագրությանը, ասաց. - «Մեր նպատակն է, որ «Ազատություն» ռադիոկայանը շարունակի իր գործունեւությունը հայաստանյան եթերում»:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է` նաեւ Հանրային ռադիոյի եթերում, Հարությունյանը պատասխանեց, որ այդ հարցը կմանրամասնվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` այսօր հրապարակվելիք պաշտոնական հաղորդագրության մեջ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG