Մատչելիության հղումներ

Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել Արթուր Սողոմոնյանին


Երեկ Մանհաթենի դաշնային դատարանը ԱՄՆ զենքի ապօրինի ներկրման մեջ մեղավոր է ճանաչել 28-ամյա Արթուր Սողոմոնյանին, 35-ամյա հարավաֆրիկացի Քրիստիան Սփայսին եւ եւս չորս մեղադրյալների (երեքը Վրաստանի, իսկ մեկը` Ուկրաինայի քաղաքացիներ):

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, մեղադրյալները, ըստ դատարանի, փորձել են մեծ քանակով ռուսաստանյան արտադրության զենք ապօրինի ճանապարհով ներկրել Միացյալ Նահանգներ:

Դատավճիռը հրապարակվելու է դեկտեմբերի 14-ին: Սողոմոնյանը եւ Սփայսը, ում դատարանը դիտարկում է որպես հանցավոր խմբի ղեկավարներ, կարող են դատապարտվել մինչեւ 50 տարվա ազատազրկման:

Նրանց փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի վճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG