Մատչելիության հղումներ

Հայաստանում Իսրայելի դեսպանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսին կայցելի Երեւան


Երեք ամիս առաջ իր հավատարմագրերը նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանձնած Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Էհուդ Գոլի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի սկզբին կժամանի Երեւան:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Էհուդ Գոլը ասաց, որ հայկական կողմին խնդրել է հանդիպումներ կազմակերպել արտաքին գործերի, գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի հետ:

«Հուսով եմ, որ մոտ օրերս բոլոր հանդիպումների վերաբերյալ կպայմանավորվենք եւ կկարողանանք շարունակել ու ամրապնդել այն կապերը, որոնք ստեղծել ենք իմ առաջին այցելության ժամանակ», - ասաց դեսպանը: - «Պետք է սկսենք աշխատել հայաստանյան մեր գործընկերների հետ գյուղատնտեսության եւ, իհարկե, առողջապահության ոլորտներում: Հայաստանի արտգործնախարարի հետ պետք է որոշենք տնտեսական եւ միջազգային կապերի ամրապնդման հարցը»:


Արտյոմ Չեռնամորյան, Թել Ավիվ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG