Մատչելիության հղումներ

Բաղդասարյանի կուսակցի կարծիքով, «Օրինաց երկիր»-ի առաջնորդը «լիովին համապատասխանում է երկրի նախագահի թեկնածուի չափորոշիչներին»


«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի պատկերացմամբ եւ չափորոշիչներով` իրենց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը լիովին համապատասխանում է Հայաստանի նոր նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջներին:

Իսկ չափորոշիչները, ըստ Հովհաննես Մարգարյանի, հետեւյալներն են. - «Տարիք, անցած ճանապարհ, կրթություն, քաղաքական դաշտում հեղինակություն, ներքաղաքական դաշտում եւ արտաքին երկրների հետ թե ինչ չափով է ընկալվում եւ ճանաչվում տվյալ քաղաքական գործիչը: Ամենակարեւորը` ինչ չափով է ընկալում հասարակությունը: Փաստացի արդյունքներ, կատարած աշխատանք: Քաղաքական դաշտում ներդրում ժողովրդավարացման ամրապնդման հարցերում»:

Մարգարյանի համոզմամբ, դասեր քաղելով խորհրդարանական ընտրություններից, ընդդիմադիր քաղաքական դաշտը պետք է անի հնարավորն ու անհնարինը, որպեսզի առաջիկա նախագահական ընտրություններում հանդես չգա ավելի պառակտված:

«Մենք միայն կողջունեինք սկզբունքային այն մոտեցումները եւ այն չափորոշիչների ներդնումը, որպեսզի անձը, որի շուրջ պետք է համախմբվի ընդդիմությունը, իրոք, սկզբից խոսեինք չափորոշիչներից», - ասաց նա` կասկածի տակ դնելով, այդուհանդերձ, միասնական թեկնածուով հանդես գալու` ընդդիմության հնարավորությունը: - «Ելնելով մեր դառը փորձից, գիտենք, որ այդ միավորումը մեկ թեկնածուի շուրջը տեղի չի ունենում»:

Հովհաննես Մարգարյանի փոխանցմամբ, առաջիկա նախագահական ընտրություններին «Օրինաց երկիր»-ի մասնակցել-չմասնակցելու շուրջ քննարկումները դեռ ընթացքի մեջ են:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG