«2007 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 792 պատահար, որի հետեւանքով զոհվել է 139 եւ մարմնական վնասվածք է ստացել 1140 մարդ: 2006 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պատահարների քանակը աճել է 187-ով կամ 30,9 տոկոսով, զոհերի թիվը` 26-ով, վիրավորներինը` 317-ով», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով առաջին կիսամյակի տվյալները, ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Իշխան Իշխանյանը:
2006-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պատահարների քանակը մայրաքաղաքում աճել է գրեթե 22 տոկոսով: Երեւանում են արձանագրվել բոլոր պատահարների գրեթե կեսը` 44 տոկոսը: Ավելի քան 36 տոկոսը վրաերթերն են. այս տարվա առաջին կեսին դրա հետեւանքով զոհվել է 33 մարդ, վիրավորվել 235-ը:
Ակնհայտ է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի թիվը աճելու միտում ունի: Իշխանյանի բացատրությունը այս առումով հուսադրող չէր. - «Բոլոր երկրներում գրանցվում է աճ: Աճը կապված չէ, ես կարծում եմ, ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ: Երկրների զարգացման հետեւանքով տրանսպորտային միջոցների հոսքը սկսում է ավելանալ, ինչը նաեւ հղի է ճանապարհային պատահարներով: Այո, ֆիքսում ենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը աճում է Հայաստանի Հանրապետությունում եւ, կարծում եմ, աճելու է»:
Հայաստանում այսօր գրանցված է շուրջ 350 հազար տրանսպորտային միջոց, որից ավելի քան 300 հազարը անձնական օգտագործման ավտոմեքենաներ են: 2006 թվականին նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների թիվը ավելացել էր 25 հազարով, իսկ 2007-ի առաջին կեսին` 16 հազարով:
Ի պատասխան լրագրողների` համակարգում դրամաշորթությանն եւ կոռուպցիային վերաբերող հարցին, Իշխանյանը ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում 3 աշխատակից հեռացվել է համակարգից:
«Աբովյանում հայտնաբերվել է կոռուպցիոն մի դեպք, որի վերաբերյալ դատախազությունում քրեական գործ է հարուցված», - հավելեց նա:
Աննա Սաղաբալյան