Մատչելիության հղումներ

Ո՞ր քննությունն է դժվար դիմորդների համար


Ընդհանուր պատմության առարկայական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Դարբինյանը նշեց, որ 20 եւ 19 դեռեւս ոչ մի դիմորդ չի ստացել, հազվադեպ են հանդիպում նաեւ 18-ը եւ 17-ը: 42 դիմորդներից 5-ը չեն հաղթահարել անցողիկ 8-ի շեմը: Թե' ծնողները եւ թե' դիմորդները տարիներ շարունակ պնդում են, որ, եթե հանկարծ հարցին պատասխանելիս որեւէ նախադասություն այնպես չես շարադրում, ինչպես գրված է դասագրքերում, գնահատականդ իջեցվում է: Դարբինյանը վստահեցրեց, որ իրենց մոտ նման մոտեցում չկա:

Ընդհանուր առմամբ դիմորդները գոհ էին քննությունից: Սակայն չկար մեկը, որ նշեր, թե հարցերը հեշտ էին եւ որ նրանք բոլոր հարցերին պատասխանել են: Նրանք չէին նկատել հուշումներ եւ արտագրողների:

Հայ ժողովրդի պատմության քննությունն արդեն 5-րդ օրն է անցկացվում է Երեւանի պետական բժշկական համալսարանում: Այստեղ այսօր քննություն էին հանձնում 97 դիմորդ: Այս քննությունը եւս բացառություն չէր. չկային 20 կամ 19 ստացողներ: Հայ ժողովրդի պատմության առարկայական հանձնաժողովի նախագահ Էդիկ Գեւորգյանը տեղեկացրեց, որ հարյուրավոր դիմորդներից միայն 2 հոգի են 18,5 ստացել:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG