Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով մեկնում է Վրաստան


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը վաղը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ այցի ընթացքում նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլիի հետ:

Հուլիսի 26-ին նախարար Օսկանյանը կայցելի Աջարիա, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ: Բաթումում նախարար Օսկանյանը կծանոթանա Հայաստանի գլխավոր հյուպատոսության համար ընտրված շենքի պայմաններին:

Իսկ հուլիսի 28-ին նախարար Օսկանյանը Լոռու մարզում հանդիպում կունենա Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG