Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կալանավորված լրագրողը հացադուլ է հայտարարել


Ադրբեջանում կալանավորված լրագրող Ֆարամազ Ալլահվերդիեւը հացադուլ է հայտարարել: Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովի տեղեկություններով, հացադուլից առաջ նա կարել է բերանը:

«Նովոստի-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ, արդարադատության նախարար Ռաֆիգ Ռամազանովը հաստատել է միայն հացադուլի փաստը ու նշել, թե վստահ չէ, որ բերանը կարելու տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Ալլահվերդիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղացիությունից հրաժարվելու եւ Իսրայելի քաղաքացիություն խնդրելու մտադրություն ունի: Հունվարին նա երկու տարվա ազատազրկման է դատապարտվել՝ երկրի ներքին գործերի նախարարին վիրավորանք հասցնելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG