Մատչելիության հղումներ

«Վրեմյա նովոստեյ». «Բակո Սահակյանը հարմար գործընկեր կլինի Սերժ Սարգսյանի համար»


Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Բակո Սահակյանը, որը Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր, հարմար գործընկեր կլինի Սերժ Սարգսյանի համար, եթե վերջինս ընտրվի Հայաստանի նախագահ: Նման կարծիք են այսօր հայտնել «Վրեմյա նովոստեյ» մոսկովյան թերթի մեկնաբանները, փաստելով, որ «հուլիսի 19-֊ի ընտրությունները Ղարաբաղում հայաստանյան նախագահական մրցավազքի յուրօրինակ փորձն էին»:

«Ուժայինների հաջողությունները՝ միտում են թե Լեռնային Ղարաբաղում, թե բուն Հայաստանում»,֊ - գրում է թերթը, հիշեցնելով, որ վարչապետ Սերժ Սարգսյանը 20 տարի շարունակ աշխատել է ուժային նախարարություններում: Սկզբում նա գլխավորում էր Ղարաբաղի ինքնապաշտպանության կոմիտեն, իսկ ավելի ուշ երկու անգամ եղել է Հայաստանի պաշտպանության նախարար, մի քանի տարի աշխատել է հատուկ ծառայությունների ղեկավար եւ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG