Մատչելիության հղումներ

Կադրային փոփոխություններ` Հայաստանի զինված ուժերում


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագրեր է ստորագրել երկրի զինված ուժերում մի շարք կադրային փոփոխություններ կատարելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանն ազատվել է Հայաստանի զինվորական կոմիսարի պաշտոնից, գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է Հայաստանի զինվորական կոմիսար՝ ազատվելով զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:

Գնդապետ Արտակ Դավթյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:

Գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը ազատվել է պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից: Ինստիտուտի պետ է նշանակվել գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը` ազատվելով պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Գնդապետ Պողոս Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար:

Գնդապետ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:

Գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը նշանակվել է պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG