Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները համարվում են կայացած: Նախնական տվյալներով, ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների շուրջ 66 տոկոսը: Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունները համարվում են կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է ընտրողների առնվազն 25 տոկոսը:
Ղարաբաղի բոլոր 277 ընտրատարածքները քվեարկության համար բացվել են առավոտյան ժամը 8:00-ին: Ընտրողների թիվը, ըստ ազգային ռեգիստրի, 91 հազար 166 է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրողների 25 տոկոսից ավելին քվեարկել էին արդեն ժամը 12:00-ի դրությամբ:
Արդյունքների վերաբերյալ նախնական տվյալները հրապարակվելու են քվեարկության ավարտից 24 ժամ հետո, իսկ 72 ժամ անց ամփոփվելու են վերջնական արդյունքները` եթե դիմում-բողոքներ չլինեն:
Նախագահի թեկնածու, Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի շտաբում, սակայն, խախտումներ գրանցվել են:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԿԸՀ-ի նախագահ Սերգեյ Նասիբյանը, 14 դիմում, որոնք վերաբերում են քվեարկության օրը տեղի ունեցած տարբեր խախտումների: Դրանք ուսումնասիրվում են: Խախտումներ, ի դեմ, գրանցել են միայն այս թեկնածուի շտաբում:
Մայիլյանի վկայությամբ, իր վստահված անձանցից ստացվող ահազանգերը վերաբերում են տարբեր բնույթի խախտումների. - «Կարուսելի գործարկման փորձեր կան` Քաշաթաղի շրջանում, Հադրութի շրջանում, Մարտակերտի շրջանում կա` որ զինծառայողներին ստիպում են բաց քվեարկել»:
Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանը, ինչպես նաեւ նախագահի թեկնածու, անվտանգության ծառայության նախկին տնօրեն Բակո Սահակյանը խախտումների մասին դիմում-բողոքները որակեցին «սե PR»-ի դրսեւորումներ:
«Ես ցավում եմ, որ «սեւ PR»-ը, շատ կեղտոտ տեխնոլոգիաները փոխանցվել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ: Դրանք ներմուծված, արհեստականորեն ստեղծված բաներ են, համոզված եմ, որ այդ բողոքների ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը», - հայտարարեց Արկադի Ղուկասյանը: - «Այն, ինչ ես ինքս ստուգել եմ` չնայած ինձ կոնկրետ ոչ ոք չի դիմել, ես իմ նախաձեռնությամբ ստուգել եմ մի քանի փաստ, եւ բացարձակ սուտ է»:
«Առաջին անգամ է մեր կյանքում, որ տեղ են գտել «սեւ PR»-ի դրսեւորումները», - իր հերթին, ասաց Բակո Սահակյանը, ապա հավելեց. - «Եվ մեր ժողովրդի առավելությունը այն է, որ այն, ինչ արհեստական է, չի ընդունվում»:
Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի ընտրություններ անցկացնել, երբ դրանք չեն ճանաչվելու միջազգային հանրության կողմից, Արկադի Ղուկասյանը պատասխանեց, որ ընտրությունները անցկացվում են ոչ թե միջազգային հանրության համար, այլ առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարացմանը հասնելու համար:
Բակո Սահակյանը նույն հարցին այսպես արձագանքեց. - «Մենք շարունակելու ենք մեր կառուցողական քաղաքականությունը եւ հույս ունենք, որ նման քաղաքականությունը հիմք կհանդիսանա, որպեսզի մի օր միջազգային հանրության կողմից ճանաչվի մեր անկախությունը»:
Իսկ Մասիս Մայիլյանի մեկնաբանությամբ` «հարցը հենց այն է, որ այս ընտրությունները մենք իրենց համար չենք անում, առաջին հերթին անում ենք մեր ժողովրդի համար, եւ պետք է ամեն ինչ օրինական լինի, որպեսզի հետագայում մեզ հիմք լինի` պնդելու, որ մեր ընտրությունները եւ ընդհանրապես մեր հանրապետությունը ճանաչվի»:
«Որովհետեւ նմաններն են նմաններին ճանաչում: Իսկ մենք ուզում ենք, որ մեզ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի: Ուրեմն` մենք էլ պետք է քաղաքակիրթ լինենք, օրինապաշտ լինենք: Այս է ճանապարհը», - շեշտեց Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուն:
Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ