Մատչելիության հղումներ

Հանձնվեցին Երեւանի մամուլի ակումբի 2007 թվականի մրցանակները


Երեւանի մամուլի ակումբի վարչության որոշման համաձայն, այս տարի սահմանվել էր 3 մրցանակ այն լրագրողական աշխատանքների համար, որոնք կատարվել էին նախորդ տարվա հուլիսի 15-ից մինչեւ 2007 թվականի հուլիսի 15-ը:

Ժուռնալիստիկայի ուսումնական ձեռնարկների ստեղծման համար մրցանակի արժանացավ Այդին Մորիկյանը: «Թի Վի 5» հեռուստաընկերության քաղաքական բանավեճային հաղորդումների համար մրցանակ տրվեց Գեւորգ Ալթունյանին, եւ ներքաղաքական խնդիրների ակտիվ լուսաբանման համար մրցանակ ստացավ lragir.am պարբերականի լրագրող Հակոբ Բադալյանը:

«Աշխարհի որեւէ երկրում լիարժեք մամուլի ազատություն, բնականաբար, չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գեւորգ Ալթունյանը: - «Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա այստեց մենք պետք է կարողանանք հստակ գիտակցել, որ խոսքի ազատությունը իշխանությունների կողմից տրվող շնորհ չէ»:

Իսկ ինչպե՞ս է գնահատում խոսքի եւ մամուլի ազատությունը Այդին Մորիկյանը եւ արդյո՞ք նրա ստեղծած ուսումնական ձեռնարկները ծառայում են իրենց նպատակին:

«Այն, որ պրոֆեսիոնալիզմը մերոնց մոտ, ցավոք սրտի, քիչ է, դա ակնհայտ է», - ասաց Այդին Մորիկանը: - «Որոշ չափով այդ ձեռնարկները կարող են օգնել այդ պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով, Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատությունը մեծապես կախված է քաղաքական զարգացումներից, իսկ ավելի կոնկրետ` ընտրական գործընթացներից. - «Եթե նախորդ տարիներին ավանդույթը հետեւյալն էր, որ ընտրություններից ընտրություն, կարծես թե, ճշնումներ կային լրատվամիջոցների նկատմամբ, բայց այդքան էլ ուժեղ չէին: Իսկ ընտրությունների ընթացքում այդ ճնշումները ուժեղանում էին: Վերջերս այդ ավանդույթը, կարծես թե փոխվել է»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG