Մատչելիության հղումներ

Բրազիլիայում ավիաաղետի հետեւանքով շուրջ 200 մարդ է զոհվել


Այսօր Բրազիլիայում խոշոր ավիաաղետ է տեղի ունեցել, որի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է շուրջ 200 մարդ:

A-320 օդանավը աղետի է ենթարկվել Սան Պաուլոյի օդանավակայանում` վայրէջքի ժամանակ: Այն սահել եւ դուրս է եկել անձրեւից թրջված թռիչքուղուց` մխրճվելով բենզալցակայանի եւ բեռնահամալիրի մեջ, որտեղ աշխատողներ կային, եւ հրդեհվել է:

Աղետի վայրից փրկարարները արդեն տասնյակ դիակներ են դուրս բերել: Նրանք բացառում են օդանավի 176 ուղեւորներից որեւէ մեկի փրկվելու հնարավորությունը:

Սա վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ խոշոր ավիաաղետն է Բրազիլիայում: 2006 թվականի սեպտեմբերին ուղեւորատար ու մասնավոր օդանավերը, օդում բախվելով, ընկել էին Ամազոնի ջունգլիներում, ինչի հետեւանքով զոհվել էր 154 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG