«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «[Հարկային պետական ծառայության նախկին պետ] Ֆելիքս Ցոլակյանի հետաքրքրությունները իր ղեկավարած ոլորտի շրջանակներից երբեք դուրս չեն եկել. ինչպես ասում են, նա «քիթը չի մտցրել» այլ ոլորտներ: Այս իմաստով [ծառայության նորանշանակ պետ] Վահրամ Բարսեղյանը, մեղմ ասած, շատ ավելի «ունիվերսալ է»: Նա սովորաբար մասնակցում է իշխանական կուլիսներում ընթացող բոլոր լոկալ-խմբակային ճաշկերույթներին, որտեղ քննարկվում են կադրային, այս կամ այն պաշտոնյայի կամ գործարարի «գլխին սարքելու», այս կամ այն անձնավորությանը որեւէ պաշտոնի «բրդելու» եւ նմանատիպ այլ հարցեր»: Թերթի պնդմամբ, «Վահրամ Բարսեղյանը անչափ հետաքրքրված է ՀՀ-ում ոչ լեգալ ֆինանսական շրջանառության մեջ տեղի ունեցող շատ թե քիչ էական փոփոխություններով եւ, ինչպես ասում են, փորձում է միշտ մատը պահել զարկերակի վրա»:
«Հայք»-ը, նշելով, որ «Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության գաղափարը գերել է մի շարք պատգամավորների, եւ նրանք ցանկանում են ամեն կերպ ընդգրկվել այդ հանձնաժողովում», տեղեկացնում է. - «Պետաիրավական հարցերի հանձնաժողովից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով է տեղափոխվել տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից կրկին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով է տեղափոխվել ԲՀԿ-ական Արսեն Ավագյանը»: «Այս պատգամավորները լիովին արժանի են այդ հանձնաժողովի անդամը լինելու պատվին, քանի որ նրանք եւս իրենց գործունեության ընթացքում իրենց մյուս գործընկերներից ոչ պակաս են խախտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները», - շեշտում է թերթը:
«Ժամանակ-Երեւան» թերթի վերլուծաբանը փոխանցել է. - «1994 թվականին, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով փակվեցին դաշնակցական թերթերը, ՀՅԴ-ն սփյուռքի ողջ ներուժն օգտագործեց ու այնպիսի համաշխարհային աղմուկ բարձրացրեց, որ կառավարության նախկին անդամների վկայությամբ, արտերկրի յուրաքանչյուր՝ անգամ կրթական թեմայով սեմինարի ժամանակ հայկական պատվիրակության առաջ դրվում էր դաշնակցական մամուլը փակելու հարցը»։
«Անշուշտ, Դաշնակցությունն այդ ժամանակ այնքան էլ չէր հիշում ազգային արժանապատվության գերակայության մասին, երբ աշխարհով մեկ թմբկահարում էր իր խնդրի մասին, երկրի «աղբը» դուրս էր հանում եւ խաղում էր պետության հեղինակության հետ», - որակել է թերթն ու բխեցրել. - «Այսօր, սակայն, գալով իշխանության, ՀՅԴ-ն բավական շրջահայաց է դարձել ու սկսել է այլ կերպ վերաբերվել ազգային արժանապատվությանը, հատկապես, այն պարագայում, երբ հարցը վերաբերում է ոչ թե սեփական թերթերին, այլ, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանի գործունեությանը»։
ՀՀ Ընտրական օրենսգրքի խոցելի կողմերը մատնանշելով` «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը շեշտադրել է. - «Ե՛վ ընտրական օրենսգրքում ե՛ւ կեղծիքների միջոցով վավերացված սահմանադրության մեջ չկա որեւէ դրույթ, որն արգելի արդեն մանդատ ունեցող պատգամավորին ստանալ երկրորդը, երրորդը, չորրորդը»։ «Իսկ ինչպես հայտնի է՝ այն, ինչ արգելված չէ օրենքով, նշանակում է թույլատրելի է», - գրել է թերթն ու մասնավորեցրել. - «Այսպիսով, Հայաստանում կարող է ստեղծվել հետաքրքիր նախադեպ՝ Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին ընձեռված է հնարավորություն դառնալու երկմանդատանի խորհրդարանական։ Ավելին՝ այն քաղաքական լիդերները, որոնք թիմ են հավաքում եւ ապա թիմի ներկայացուցիչներին կյանքի գնով դարձնում պատգամավոր, կարող են հանգիստ առաջադրվել տարբեր ընտրատարածքներում, հետո հաղթել բոլոր տեղերում էլ՝ արդյունքում ունենալով մեկ խմբակցության ձեւավորման համար անհրաժեշտ պատգամավորական մանդատներ»։
«Հայկական ժամանակ»-ը, համեմատելով Հարկային պետական ծառայության նախկին եւ ներկա պետերին պատկերել է. - «Չորս տարի զբաղեցնելով Հարկային պետական ծառայության պետի պաշտոնը Ֆելիքս Ցոլակյանը, ի պատիվ իրեն չփոխեց ոչ իր կենցաղը, ոչ սովորությունները։ Նա շարունակում է ապրել Մասիսում գտնվող իր հայրական տանը, թանկարժեք մեքենաներ ձեռք չի բերել, եւ ընդհանրապես, պետք է նկատել, նրա սեփականությունը այս տարիների ընթացքում չի աճել։ Բացի այդ Ցոլակյանի հետաքրքրությունները իր ղեկավարած ոլորտի շրջանակներից երբեք դուրս չեն եկել. ինչպես ասում են, նա «քիթը չի մտցրել» այլ ոլորտներ»: «Այս իմաստով [ծառայության նորանշանակ պետ] Վահրամ Բարսեղյանը, մեղմ ասած, շատ ավելի «ունիվերսալ է», գրել է մեկնաբանն ու մանրամասնել. - «Նա սովորաբար մասնակցում է իշխանական կուլիսներում ընթացող բոլոր լոկալ-խմբակային ճաշկերույթներին, որտեղ քննարկվում են կադրային, այս կամ այն պաշտոնյայի կամ գործարարի «գլխին սարքելու», այս կամ այն անձնավորությանը որեւէ պաշտոնի «բրդելու» եւ նմանատիպ այլ հարցեր»: Թերթի պնդմամբ, «Վահրամ Բարսեղյանը անչափ հետաքրքրված է ՀՀ-ում ոչ լեգալ ֆինանսական շրջանառության մեջ տեղի ունեցող շատ թե քիչ էական փոփոխություններով եւ, ինչպես ասում են, փորձում է միշտ մատը պահել զարկերակի վրա»:
«Հայոց Աշխարհ»-ի փոխանցմամբ, «վերջին շրջանում կարծես թե դարձյալ օրակարգում է հայտնվել հարկային եւ մաքսային համակարգերի վերամիավորման խնդիրը»: Թերթը, ենթադրելով, որ դա կարող է տեղի ունենալ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, փաստարկել է. - «Թեեւ հարկային եկամուտների նախատեսված ցուցանիշները վերջին տարիներին մշտապես կատարվում են, այնուհանդերձ հարկահավաք մարմինների անջատանջատ գործելը նպաստավոր պայմաններ է ստեղծում ստվերային տնտեսավարման համար։ Չհամակարգված գործողությունների հետեւանքով, որ պայմանավորված է հարկայինմաքսային համակարգերի առանձինառանձին գործելով, Հայաստան ներմուծված մեծ քանակությամբ ապրանքներ, անցնելով մաքսային սահմանը, այսպես ասած, կորչում են հարկային դաշտում։ Ինչ-ինչ ճանապարհներով կազմակերպելով իրացում՝ ներմուծողները խուսափում են հարկային պարտավորությունների կատարումից։ Այս ամենի հետեւանքով, ի վերջո, տուժում է պետական բյուջեն»։
Ատոմ Մարգարյան