Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը այսօր ավարտում է երկօրյա այցը Ադրբեջան: Նա հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որտեղ կարտահայտի կազմակերպության սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ադրբեջանում տիրող իրավիճակի առնչությամբ:
Ռոթի ուշադրության կենտրոնում հիմնականում քաղբանտարկյալների եւ մամուլի ազատությանն առնչվող խնդիրներն են:
«Ես եկել եմ անձամբ ծանոթանալու Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Ես ինքս եմ ցանկություն հայտնել անձամբ գալ, որովհետեւ վերջին ժամանակներում Ադրբեջանում մամուլի ազատության բնագավառում զգալի հետընթաց է նկատվում, իսկ սա մտահոգիչ է: Ցանկանում եմ ինքս ուսումնասիրել թե այդ խնդիրը եւ թե մարդու իրավունքների սահմանափակումների պատճառները», - երկուշաբթի երեկոյան հայտարարել է Քենեթ Ռոթը:
Human Rights Watch-ի վերջին զեկույցում արձանագրված է, որ Ադրբեջանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը վատթարանում է: «Վերջին տարիներին յոթ լրագրող եւ մեկ գլխավոր խմբագիր է ձերբակալվել, փակվել են երկու ամենամեծ պահանջարկ վայելող թերթերը, եւ լրագրողների նկատմամբ բռնությունները մնում են անպատիժ», - ասված է փաստաթղթում:
Ուստի, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Քենեթ Ռոթը Ադրբեջանի իշխանությունների առջեւ խնդիր է դնելու շտապ միջոցներ ձեռնարկել մամուլի ազատության բնագավառում տիրող իրավիճակը շտկելու ուղությամբ:
Սա Ռոթի առաջին այցն է հարավկովկասյան երկիր: Human Rights Watch-ի գործադիր տնօրենը Բաքվից կուղեւորվի Գերմանիա, որտեղ նախանշված է հանդիպում արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա