Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը, նշելով հայաստանյան պաշտոնյաների «օրինական հիմունքներով» կամայականությունների մի քանի օրինակ, գրում է. - «Ելքերը, ըստ էության, երկուսն են. կամ համակերպվել եւ ի վերջո հեռանալ երկրից, կամ պայքարել: Առաջին ելքը ընտրածներին բարի ճանապարհ մաղթելով` եկեք հասկանանք, թե պայքարի որ ձեւն է արդյունավետ: Անհատական պայքարը դատապարտված է. եթե միայն տվյալ տան բնակիչներն են բողոքելու, «կարմիր բերետավորները» նրանց պարզապես արյունլվա կանեն: «Քաղաքական» պայքարն էլ է անիմաստ, ամեն մի տան կամ ծառի պատճառով պահանջել «իշխանության անհապաղ հրաժարականը» եւ ասել` «մինչեւ իշխանափոխություն չլինի, ոչ մի հարց չի լուծվի», պարզապես ծիծաղելի է»: «Մնում է զանգվածային հասարակական պայքարը», - եզրահանգում է թերթի գլխավոր խմբագիրը` շեշտելով. - «Միայն թե դրա համար հասարակություն է պետք»:

«Հայաստանում արդարությանը հասնելու ի՞նչ ճանապարհներ կան» հարցին ի պատասխան «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը առանձնացրել է. - «Ելքերը, ըստ էության, երկուսն են. կամ համակերպվել եւ ի վերջո հեռանալ երկրից, կամ պայքարել: Առաջին ելքը ընտրածներին բարի ճանապարհ մաղթելով` եկեք հասկանանք, թե պայքարի որ ձեւն է արդյունավետ: Անհատական պայքարը դատապարտված է. եթե միայն տվյալ տան բնակիչներն են բողոքելու, «կարմիր բերետավորները» նրանց պարզապես արյունլվա կանեն: «Քաղաքական» պայքարն էլ է անիմաստ, ամեն մի տան կամ ծառի պատճառով պահանջել «իշխանության անհապաղ հրաժարականը» եւ ասել` «մինչեւ իշխանափոխություն չլինի, ոչ մի հարց չի լուծվի», պարզապես ծիծաղելի է... Մնում է զանգվածային հասարակական պայքարը։ Միայն թե դրա համար հասարակություն է պետք»:

2008-ի նախագահական ընտրություններին ընդառաջ «Ազգ» թերթի մեկնաբանը շեշտադրել է. - «Երբ բոլորը միաբերան պնդում են, որ նախագահ է դառնալու ՀՀԿ-ի թեկնածուն եւ չեն կասկածում, որ դա Սերժ Սարգսյանն է, ու նույն համոզվածությամբ պնդում են, որ վարչապետ է դառնալու Ռոբերտ Քոչարյանը` մեզ թույլ ենք տալիս սրբագրել այս համոզվածությունը: Քանզի որեւէ մեծամասնություն, օժանդակելով ու նախագահ դարձնելով իր լիդերին, թույլ չի տա լծակատեր դառնալ մեկ ուրիշին... Բոլոր հիմքերը կան կասկածելու, որ Սերժ Սարգսյանը, ընտրվելու դեպքում, պատրաստվում է դառնալ անգլիական թագուհի, եւ նույն հիմքերով էլ պնդելու` ամենայն հավանականությամբ նա չի օժանդակի Քոչարյանի վարչապետ դառնալուն: Հենց այս է պատճառը ենթադրելու, որ Սարգսյանը` ի դեմս ՀՅԴ-ի եւ այլոց, ունենալու է այլընտրանքային թեկնածու, իսկ այդ թեկնածուին օժանդակելու է Ռոբերտ Քոչարյանը: Եվ երկու այս իշխանական թեւերին էլ ձեռք չի տալու ընդդիմության` մեկ թեկնածուի շուրջը միավորվելու տարբերակը, որն անկախ այս ամեն ինչից, օբյեկտիվ պատճառներով արդեն իրատեսական չէ»։

«Տարեգիր» թերթի մեկնաբանը, նույն թեմային անդրադառնալով, առանձնացրել է. - «Փաստը մնում է փաստ, որ առանձին վերցրած Քոչարյանը թոշակի գնալու ոչ հավես ունի եւ ոչ էլ տարբերակ, որովհետեւ հանրապետությունում չկա մեկը, որը հարյուր տոկոսով երաշխավորի ու ստանձնի Քոչարյանի հետագա անվտանգության եւ ապահովության հարցը: Ավելի ճիշտ, երաշխավորողներ շատ կան, բայց Քոչարյանը որեւէ մեկին անվերապահ հավատալու հիմքեր ու նախադրյալներ չունի»: «Այստեղից առաջանում են Քոչարյանի համար հուսալի ընդամենը երկու տարբերակները. կամ երրորդ անգամ նախագահ դառնալ, կամ էլ, վատագույն դեպքում, վարչապետ նշանակվել իր համար նախընտրելի ու թույլիկ մի որեւէ նախագահի ձեռամբ՝ նրան ղեկավարելու հեռանկարով», շեշտել է մեկնաբանն ու հավելել. - «Հասկանալի է, որ Քոչարյանի համար այս տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը ամենանախընտրելի նախագահը չի կարող լինել, որովհետեւ Սերժ Սարգսյանին ինչ-ինչ, բայց թույլիկ չես կարող համարել. քանզի Սարգսյանն արդեն իր ողջ բիոտոկերով ինտեգրվել է նախագահ դառնալու գործընթացին»:

«168 ժամ» թերթը, անդրադառնալով Կենտրոն եւՆորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ կայացրած արդարացման դատավճռին, գնահատել է. - «Սա, առաջին հայացքից, կարելի է սենսացիոն իրադարձություն համարել, քանի որ մասնավոր ընկերության ղեկավարները, ըստ էության, հաղթանակած դուրս եկան ընդդեմ կոռումպացված պետական համակարգի (ի դեմս՝ Մաքսային պետական կոմիտեի)՝ մոտ երկու տարի տեւած պայքարում։ Այն դեպքում, երբ մինչեւ երեկ գրեթե ոչ մեկը չէր կասկածում, որ դատարանը բավարարելու է մեղադրող կողմի պահանջը»։ «Եվ ուրեմն ինչո՞վ է պայմանավորված դատարանի, այսինքն՝ իշխանությունների այս «բարեհաճությունը», հարցրել է թերթն ու պատասխանել. - «Բացատրությունը շատ պարզ է. ընդամենը մի քանի ամիս հետո Հայաստանում նախագահական ընտրություններ են սպասվում, եւ իշխանությունները ցանկացած հնարավորություն օգտագործում են իրենց վարկանիշը բարձրացնելու համար։ Նրանց այս ապարդյուն փորձերը, սակայն, դրական են նրանով, որ փրկվում են իրենց իսկ կողմից ազատազրկված անմեղ մարդիկ»։

«Ռոյալ Արմենիա»-ի գործով վճիռը կայացրած դատավոր Պարգեւ Օհանյանի կեցվածքը պատկերելով` իր հերթին «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագիրը շեշտադրել է. - «Անշուշտ՝ այս դատավճիռը համաձայնեցված էր վերեւների հետ՝ մեզանում հրաշքներ չեն լինում, եւ ոչ մի դատավոր գլխից ձեռ չի քաշել, որ ինքնուրույն նման դատավճիռ կայացնի։ Սակայն, լավ դատավորի գործն այն է, որ կարողանա համոզել վերեւներին, որ տվյալ գործով մեղադրական դատավճիռ կայացնել հնարավոր չէ, որ գործում առկա փաստերը դրա համար ոչ մի հնարավորություն չեն ընձեռում։ Փաստորեն, Պարգեւ Օհանյանին դա հաջողվել է. Փառք ու պատիվ նրան»։

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը առանձնացրել է. - «Արժանին պետք է մատուցել նաեւ այս գործով «ամբաստանյալներին»՝ Գագիկ Հակոբյանին եւ Արամ Ղազարյանին։ Նրանք հետեւողական պայքարի դուրս եկան ընդդեմ մաքսային բեսպրեդելի եւ կարողացան դիմակայել։ Որովհետեւ անգամ այն ժամանակ, երբ թվում էր, թե պայքարելն անիմաստ է, նրանք շարունակեցին պայքարը։ Ընդ որում, սա նոր պահվածք է` նոր որակ է խոշոր գործարարի համար։ Հայաստանում գործարարները, որպես կանոն, սովոր են քծնել, շողոքորթել պետական չինովնիկներին»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG