Իրանը եւ Թուրքիան անցած ուրբաթ օրը Անկարայում ստորագրել են նախնական հուշագիր, որի համաձայն Իրանում եւ Թուրքմենստանում արդյունահանված գազը Թուրքիայի տարածքով կփոխադրվի Եվրամիության երկրներ:
«Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերի եւ Իրանի նավթարդյունաբերության նախարար Վազիրի Համանեհի բանակցությունների արդյունքում:
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանը պատրաստ է շուրջ 30 միլիարդ խորանարդ մետր գազ փոխադրել Թուրքիա, որտեղից վառելիքը հետագայում կփոխադրվի Եվրոպա: Գործակալությունը չի նշում թուրքմենական գազի ծավալը:
Հիլմի Գյուլերը հաղորդել է նաեւ, որ թուրք-իրանական հուշագրով թուրքական նավթային ընկերությունը կստանա Իրանում՝ Հարավային Պարս շրջանում, գազի արդյունահանման աշխատանքներ կատարելու արտոնագիր:
Մեկնաբանները նշում են, որ թուրք-իրանական ծրագիրը կնպաստի 3300 կիլոմերտրանոց Նաբուկո գազատար խողովակաշարի ծրագրին, որի նպատակն է Կենտրոնական Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում արդյունահանված վառելիքը, Ռուսաստանի տարածքը շրջանցելով, Թուրքիայով եւ Բալկաններով փոխադրել Եվրամիություն:
Թուրք վերլուծաբան Հասան Սելիմ 0զերթեմի կարծիքով, Նաբուկոյի ծրագիրը թույլ կտա զսպել էներգետիկայի բնագավառում Մոսկվայի «կոշտ եւ հարձակողական քաղաքականությունը»: «Թուրքիան մեծապես կախված է ռուսական գազի մատակարարումից: 2006 թվականին Թուրքիայում սպառված գազի 60 տոկոսը Ռուսաստանից է ստացվել, ուստի, այս ծրագիրը կընձեռի կախվածությունն էապես թուլացնելու հնարավորություն», - գրել է 0զերթեմը` հավելելով, որ եթե մի կողմ դրվեն քաղաքական հարցերը, ապա «Թուրքիայի անմիջական հարեւան Իրանը, որն ունի աշխարհում բնական գազի պաշարի 15 տոկոսը, կարող է Թուրքիայի եւ Եվրոպայի համար դառնալ հուսալի մատակարար»:
Մեկնաբանները նշում են, որ էներգետիկայի բնագավառում թուրք-իրանական համագործակցությունը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՄՆ-ի մտահոգությունն է հարուցում: ԱՄՆ-ի պետական դեպարտամենտն այսօր արդեն հանդես է եկել թուրք-իրանական հուշագիրը քննադատող հայտարարությամբ:
«Ռոյթերզ»-ը նշում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր է ընդունել օրենք, որը նախագահ Ջորջ Բուշին կստիպի պատժամիջոցներ սահմանել Իրանի նավթարդյունաբերության բնագավառում 20 միլիոն դոլարից ավելի մեծ գումար ներդնող եվրոպական կամ որեւէ այլ ընկերության նկատմամբ:
Արմեն Քոլոյան, Պրահա