Մատչելիության հղումներ

Սպանվել է «Բերթելսման» հրատարակչության ռուսաստանյան մասնաճյուղի փոխտնօրենը


Սպանվել է «Բերթելսման» հրատարակչության ռուսաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալ Մարինա Պիսարեւան:

Պիսարեւայի մարմինը գտել են մերձմոսկովյան իր առանձնատանը: Իրավապահները ենթադրում են, որ նրան դաշունահարել են իր իսկ հավաքածուից վերցված դաշույնով:

«Բերթելսման»-ը աշխարհի խոշորագույն հրատարակչական կոնցեռններից է, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայում: Հրատարակչությունը գործում է 63 երկրներում եւ լույս է ընծայում գեղարվեստական, գիտական, հանրագիտարանային, տեղեկատվական, ուսումնական եւ այլ գրականություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG