Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Ֆրանսիա


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ելիսեյան պալատում տեղի կունենա Հայաստանի նախագահի հանդիպումը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ:

Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում տեր եւ տիկին Քոչարյանները կայցելեն Փարիզի «Փոքր պալատ» թանգարանում բացված «Հայկական գեղանկարչությունը 1830-1930 թվականներին» ցուցահանդես, ինչպես նաեւ Լյուքսեմբուրգյան պալատում բացված ժամանակակից հայ գեղանկարչության ցուցահանդես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG