Մատչելիության հղումներ

«Սոցիոմետր»-ի հարցման արդյունքներով, Բակո Սահակյանին աջակցում է ընտրողների 60 տոկոսը


«Սոցիոմետր» սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի` Լեռնային Ղարաբաղում անցկացված հարցման արդյունքներով, Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուներից Բակո Սահակյանը վայելում է ընտրողների մեծամասնության աջակցությունը:

Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենին աջակցում է հարցվածների 60 տոկոսը, իսկ 74 տոկոսը հավատում է նրա` ընտրված լինելու հավանականությանը:

Լրագրողներին ներկայացնելով այս ամիս ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում անցկացված հարցման արդյունքները` կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ասաց, որ նախագահի 5 թեկնածուներից ընտրողները լավ են ճանաչում միայն Բակո Սահակյանին եւ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին:

«Մայիլյանը իր քարոզարշավում կրկնապատկել է իր թիվը. նախկինում 5 տոկոսն էր ուզում, որ լինի նախագահ, հիմա` 10 տոկոսը: Բայց Մայիլյանի կողմնակիցների միայն 2 տոկոսն են հավատում, որ նա կընտրվի», - ասաց Ադիբեկյանը:

Մյուս թեկնածուներին, ըստ սոցիոլոգի, հարցվածները գրեթե չեն ճանաչում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG