Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ-ն սատարում է «սառեցված» հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերին


ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) այսօր Կիեւում ավարտված 16-րդ նստաշրջանի ամփոփիչ հռչակագրում աջակցություն է հայտնել կազմակերպության տարածքում «սառեցված» հակամարտությունների կարգավորման ջանքերին:

Փաստաթղթում, որը տեղադրված է ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական կայքէջում, խորը մտահոգություն է արտահայտված «ԵԱՀԿ-ի ընդգրկած տարբեր տարածաշրջաններում, մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետությունում, Վրաստանում եւ Մոլդովայի Հանրապետությունում չդադարող հակամարտությունների», ինչպես նաեւ կազմակերպության անդամ երկրների միջեւ շրջափակումների եւ սահմանների փակ մնալու կապակցությամբ:

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը իր աջակցությունն է հայտնում «Մոլդովայում եւ Վրաստանում «սառեցված հակամարտությունների» խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին` այդ երկրների տարածքային ամբողջականության եւ 1999 թվականի Ստամբուլյան պարտավորությունների լիակատար իրականացման սկզբունքների հիման վրա»:

Փաստաթուղթը նաեւ զգուշացնում է որոշ հակամարտություններ որպես այլ հակամարտությունների կարգավորման նախադեպ օգտագործելու դեմ:

Մինչեւ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 2008 թվականի նստաշրջանը Վեհաժողովի նախագահ է վերընտրվել շվեդ խորհրդարանական Գորան Լենմարկերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG