Մատչելիության հղումներ

Ալեք եւ Մարի Մանուկյանների աճյունները կվերահուղարկավորվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հայաստանի ազգային հերոս, Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգային բարերար Ալեք Մանուկյանի եւ նրա կողակից Մարի Մանուկյանի աճյունները, որ հանգչում էին ԱՄՆ-ի Դիթրոյթ քաղաքում, հուլիսի 17-ին կվերահուղարկավորվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` իրենց բարերարությամբ կառուցված գանձատան առջեւ:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները Երեւան կտեղափոխվեն հուլիսի 13-ին:

Հուղարկավորությունը կկատարվի պետական բարձր պատիվներով եւ եկեղեցական ծիսակարգով՝ Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիսապետությամբ եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, բարձրաստիճան պաշտոնյաների, հանգուցյալների զավակների եւ ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Մինչ այդ բարերարների մարմինները տեղադրվելու են Սուրբ Գայանե վանքում, ուր հավատացյալները կարող են իրենց աղոթքն ու հարգանքը մատուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG