Հայոց համազգային շարժումը առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր դաշտի միավորման գործում հավակնում է առանցքային դերակատարության, եւ այս պահին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին է տեսնում որպես ընդդիմության միասնական թեկնածու:
«Պարզագույն խոհեմությունը, տարրական հաշվարկը, դպրոցական մակարդակի հայրենասիրությունը ստիպում է ընդդիմությանը միավորվել: Եվ առաջիկա ընտրություններին փորձել հանդես գալ մեկ թիմով, մեկ պլատֆորմով, մեկ բազայով», - ուրբաթ օրը լրագրողներ հետ հանդիպմանը ասաց ՀՀՇ-ի վարչության անդամ Արամ Մանուկյանը:
Հարցին, թե արդյո՞ք ՀՀՇ-ն կլինի այդ միավորման խաղի մեջ եւ պատրաստ է մասնակցել միավորման շուրջ խորհրդակցություններին, Մանուկյանը արձագանքեց. - «ՀՀՇ-ին ոչ թե պետք է տեսնել խաղի մեջ: Սա չհամարեք հավակնոտ հայտարարություն. ՀՀՇ-ին պետք է տեսնել միայն առանցքային դերում»:
Նա հավելեց, որ թեեւ իրենք պատրաստ կլինեն համախմբվել ցանկացած միասնական թեկնածուի շուրջ, բայց այս պահին միակ մարդը, ում նրանք տեսնում են այդ դերում, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է:
ՀՀՇ-ն արդեն մի քանի անգամ հնչեցրել է, որ նախագահական ընտրություններում առաջադրելու է Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ հարցին, թե նախկին նախագահն ինքը համաձա՞յն է իր թեկնածության առաջադրմանը, Մանուկյանը հարցով պատասխանեց. - «Դուք որեւէ տեղ լսե՞լ եք, որ հակառակն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի կողմից կամ իր կողմից լսե՞լ եք հակառակը»:
Աննա Սաղաբալյան