Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիվանագետը Լոնդոնի խանութներից գողություն է կատարել


Ադրբեջանի դեսպանության աշխատակիցը խանութներից գողության համար հայտնվել է «ամոթալի ցուցակում», որն ամեն տարի հրապարակում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը` տեղեկացնելով այդ երկրում հավատարմագրված դեսպանությունների աշխատակիցների կատարած հանցագործությունների մասին:

Ցուցակին անդրադարձել են բրիտանական մի շարք հեղինակավոր թերթեր, այդ թվում Independent-ը, The Gulf Time-ը եւ այլ պարբերականներ, որոնք ընդգծում են, որ դիվանագետները հանցագործություններ են կատարում` օգտվելով իրենց անձեռնմխելիությունից: Օտարերկրացի դիվանագետները գերազանցում են ավտոմեքենայի արագությունը, մանր գողություններ, երբեմն նույնիսկ` հարձակումներ, կողոպուտ են կատարում:

Ադրբեջանի, Թաիլանդի եւ Պակիստանի դեսպանությունների ներկայացուցիչները բռնվել են գողության ժամանակ, իսկ, օրինակ, Քուվեյթի եւ Նիգերիայի դիվանագետները մեղադրվում են մահափորձի մեջ:

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանությունից day.az ինտերնետային պարբերականին փոխանցել են, թե ադրբեջանցի դիվանագետի գողության մասին հրապարակումը վերաբերում է 2006 թվականի հունվարին, այդ մասին բրիտանական արտգործնախարարությունը իրազեկել էր դեսպանությանը, եւ տվյալ աշխատակիցը արդեն նույն տարվա փետրվարին ազատվել էր աշխատանքից եւ վերադարձել Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG