Մատչելիության հղումներ

«Երեք յոթերի օրը»` հարսանիքների տարափ ամբողջ աշխարհում


Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այդ օրն ամուսնանալու համար գրանցվել են ավելի քան 1700 զույգեր. այս ցուցանիշը երկու անգամ գերազանցում է սովորականին: Այս առիթով Մոսկվայում ԶԱԳՍ-երն աշխատելու են մինչեւ 23.00:

2007-ի հուլիսի 7-ին որոշել են ամուսնանալ նաեւ հայտնի մարդկանցից շատերը, այդ թվում` բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան եւ բիզնեսմեն Իգոր Վդովինը:

Միացյալ Նահանգներում բազմաթիվ զույգեր այդ օրվա համար հարսանեական դահլիճներ են պատվիրել տարիներ առաջ: Միայն Լաս - Վեգասի Ծաղկային եկեղեցում տեղի է ունենալու 113 հարսանեկան արարողություն` կեսօրից մինչեւ կեսգիշեր:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG