Մայիսի 12-ին Ոստիկանության քննչական վարչության շենքում մահացած Լեւոն Գուլյանի հարազատների շահերի պաշտպան Հրայր Ղուկասյանը չորեքշաբթի օրը լրագրողներին ասաց, որ Գուլյանի մահը որեւէ կապ չունի դժբախտ պատահարի հետ:
Փաստաբանի խոսքերով, իրենք նման եզրակացության են հանգել` համադրելով հայաստանյան եւ միջազգային փորձագետների եզրակացությունները:
Ղուկասյանը հրապարակեց փորձաքննությամբ արձանագրված որոշ փաստեր, որոնք, նրա ձեւակերպմամբ` լուրջ կասկածի տակ են դնում ոստիկանության ներկայացրած դժբախտ պատահարի վարկածը (ըստ այդմ` Լեւոն Գուլյանը լուսամուտից վայր էր ընկել փախուստի փորձ կատարելիս):
Մատնադրոշմային փորձաքննության արդյունքներով, օրինակ, այն լուսամուտին, որից, ոստիկանության պնդմամբ, վայր է ընկել Լեւոնը, հայտնաբերվել է նրան պատկանող ընդամենը երեք մատնահետք` աջ ձեռքի միջնամատի մեկ եւ ձախ ձեռքի միջնամատի երկու հետք: Հայտնաբերվել են, մինչդեռ, ձեռքի ափերի հետքեր, որոնք չեն պատկանում ո'չ Գուլյանին, ո'չ էլ ոստիկանության այդ աշխատասենյակում գտնված մարդկանց:
«Կարելի է հետեւություն անել, որ ափերի հետքերը թողնված են երրորդ անձի կողմից, որը այս պահին քննությանը հայտնի չէ», - ասաց փաստաբանը:
Լեւոն Գուլյանի հագուստի փորձաքննության արդյունքներն էլ ուշագրավ են: Ըստ ոստիկանության վարկածի, պատուհանից ընկնելից նա բախվել էր «ինչ-որ խոչընդոտների», ուստի հարկավոր էր պարզել, թե արդյո՞ք նրա հագուստի վրա կան բետոնի, սվաղի կամ ներկանյութի հետքեր: Այսպիսիք, սակայն, չեն հայտնաբերվել:
Ռուզաննա Ստեփանյան