Մատչելիության հղումներ

Ճապոնիայի պաշտպանության նախարարի պաշտոնն առաջին անգամ զբաղեցրեց կինը


Այսօր Ճապոնիայի պաշտպանության նախարարի պաշտոնն այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ զբաղեցրեց կինը՝ անվտանգության հարցերով վարչապետի խորհրդական Յուրիկո Կոիկեն:

Նա այդ պաշտոնում կփոխարինի Ֆումիո Կյումուին, որը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ խիստ քննադատության ենթարկվեց երկրորդ աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ֊-ի կողմից Ճապոնիան ատոմային ռմբակոծության ենթարկելն արդարացնելու համար:

55-֊ամյա Կոիկեն հայտնի է դարձել շնորհիվ հեռուստատեսության, որտեղ նա 10 տարի շարունակ վերլուծական հաղորդումներ է վարել:

Կոիկեն եղել է պատգամավոր, զբաղեցրել է էկոլոգիայի նախարարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG