Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը ռազմական առումով ամենահզոր պետությունն է տարածաշրջանում»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հայտարարել է, թե իր երկիրը «ռազմական առումով ամենահզոր պետությունն է տարածաշրջանում»:

«Մենք մոտենում ենք Ղարաբաղի ազատագրմանը, մեր ուժերը բավարար են` պաշտպանելու համար մեր հողը: Ղարաբաղը վաղ թե ուշ պետք է ազատագրվի», - ասել է Ալիեւը` ելույթ ունենալով Ոստիկանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ: - «Ոչ ոք պատերազմ չի ուզում, ոչ ոք չի ուզում նոր զոհեր ունենալ, բայց Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի իրականացնել ցանկացած գործողություն: Որքան շուտ Հայաստանը հասկանա դա եւ ազատի մեր հողերը, այնքան` լավ»:

Ադրբեջանական լրատվական գործակալությունների վկայությամբ, Իլհամ Ալիեւը վստահեցրել է, թե Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների «օկուպացման» հետ եւ պատրաստ է ցանկացած, նույնիսկ` ռազմական ճանապարհով ազատագրել տարածքները, չնայած դրա հնարավոր բացասական հետեւանքներին:

«Հայաստանը պետք է կամավոր ազատի իր գրաված տարածքները, ինչը թույլ կտա խուսափել պատերազմի նոր փուլից», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG