Մինչ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը սահմանափակել սպառնացող օրինագծերը, հասարակական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակում եւ շարունակվեց Ազգային ժողովի մուտքի մոտ:
«Ոչ պեսպրեդելին, ոչ ամենաթողությանը» ցուցապաստառներ կրող ակցիայի մասնակիցները նաեւ իրենց բերանները կապել էին սպիտակ կտորներով` ի նշան բողոքի, որ իշխանությանն իր քայլով նպատակ ունի ունկնդրին զրկել տեղեկատվություն ստանալու իրավունքից:
Նախաձեռնությանը միացել էին նաեւ «Ազատություն» ռադիոկայանի մշտական ունկնդիրները:
«Այսօրվա իշխանությունների կամայականությանը «Ազատություն»-ը զոհ չի գնա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը` հավելելով, թե «Ազատություն»-ը «եղել է, կա եւ կմնա»:
Ակցիայի մասնակիցներից Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մեկ թիմ, որը այսօր ընդունում է բոլոր կարեւորագույն որոշումները մեր երկրի համար, լրիվ տարբեր մոտեցումներ եւ կարծիքներ ունի: Այս իրավիճակում ես չեմ պատկերացնում, թե ինչպես իրենց կարելի է վստահել ժողովրդի եւ երկրի համար ճակատագիր որոշելու առաքելությունը»:
Խորհրդարանի շենքը շրջապատող ճաղաշարին ցուցարարները ամրացրին «Անկախ կախյալներ» ցուցապաստառը` որի վրա անուն առ անուն նշված են բոլոր 79 պատգամավորների անունները, ովքեր ուրբաթ օրը կողմ էին քվեարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների լրամշակուներին:
Աստղիկ Բեդեւյան