Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը չբավարարեց Մուշեղ Սաղաթելյանի հայցը


Սահմանադրական դատարանն այսօր անփոփոխ թողեց անցած խորհրդարանական ընտրություններում թիվ 36 ընտրատարածքում (Արթիկ) մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները` մերժելով պարտված թեկնածու Մուշեղ Սաղաթելյանի հայցը:

Սահմանադրական դատարանի անդամները գտան, որ ընտրությունների արդյունքները այստեղ գրեթե չեն խեղաթյուրվել, թեեւ «անճշտությունների հաշվարկը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, այնուամենայնիվ, ճշգրիտ չի իրականացնել»:

Այս ընտրատարածքում հաղթած թեկնածուն` անկախ պատգամավոր Մխիթար Վարագյանը, ստացել էր 14 հազար 841 ձայն, մոտ 1200 ձայն պակաս էր հավաքել «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Մուշեղ Պետրոսյանը: Իսկ Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքը վիճարկող Մուշեղ Սաղաթելյանի օգտին քվեարկել էին 7 հազար 107 ընտրողներ:

Սաղաթելյանի կարծիքով, սակայն, անճշտություններն այս ընտրատարածքում այնքան շատ էին, որ բավարար էր առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուների տարբերությունը վերացնելու եւ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

Նրա կողմնակիցները արձանագրել էին 9 հազարից ավելի անճշտություն, պնդում էին, որ ընտրակաշառքի բաժանման դեպքերը զանգվածային բնույթ են կրել, խախտվել է Ընտրական օրենսգիրքը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը, մինչդեռ, իր ելույթում անհիմն որակեց դիմող կողմի փաստարկները:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG