Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները ողջունում են երկու երկրների մտավորականների համատեղ այցը


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարություններն այսօր ողջունել են երկու երկրների մտավորականների երեկվա համատեղ այցը Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու:

«Շատ դրական եմ գնահատում այդ այցը: Այսօր բանակցություններում խոչընդոտներից մեկը երկու ժողովուրդների միջեւ վստահության բացակայությունն է: Դա անպայման պետք է վերականգնվի»,֊ - ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Այս այցելությունը կօգնի երկու երկրների միջեւ վստահության ամրապնդմանը»,֊ - ԻՏԱՌ֊- ՏԱՍՍ-֊ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հազար Իբրահիմը:

Երկու երկրների մտավորականների խումբը՝ Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությամբ, երեկ այցելել է Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ եւ հանդիպել երեք երկրների նախագահների հետ:

«Ռոյթերզ» գործակալությունն այսօր փաստում է, որ հրադադարի հաստատումից հետո սա առաջին նման այցելությունն է:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG