«Օրինաց երկիր»-֊ի վարչության անդամ, իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Սուրեն Մամիկոնյանը այսօր հայտարարել է, որ «իր թիմով» դուրս է գալիս կուսակցությունից:
Մամիկոնյանը չի մանրամասնել, թե քանի անդամից է բաղկացած իր թիմը:
«Օրինաց երկիր»-֊ը չի կատարում իր նախընտրական խոստումները, որոնցից էր, օրինակ, փողոց դուրս գալն ու ընդդիմադիր շարժումը ղեկավարելը: Ավելին, բողոքարկելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, «Օրինաց երկիր»-֊ը չհրաժարվեց պատգամավորական մանդատներից՝ ժողովրդի մեջ հիմնավորելով «կեղծ ընդդիմություն» լինելու իր մասին գոյություն ունեցող վարկածը», -֊ հայտարարել է Մամիկոնյանը:
Վերջին խորհրդարանական ընտրություններում Սուրեն Մամիկոնյանն իր թեկնածությունն առաջադրել էր թիվ 4 ընտրատարածքում, սակայն չէր ընտրվել: