Մատչելիության հղումներ

Այսօր թմրանյութերի, դրանց ապօրինի օգտագործման եւ չարաշահման դեմ պայքարի միջազգային օրն է


Այս որոշումն ընդունողներն ասում էին, որ ՄԱԿ-ը ցանկանում էր ստեղծել թմրադեղերից անկախ միջազգային հանրություն: Վերջին ուսումնասիրությունների հրապարակումից, սակայն, պարզ է դարձել, որ 200 միլիոն մարդ (15-64 տարեկան համաշխարհային հանրության մոտ 5 տոկոսը) առնվազն մեկ անգամ օգտագործել է թմրանյութեր վերջին 12 ամսվա ընթացքում:

Երեւանի նարկոլոգիական կլինիկայի դիսպանսերային բաժնի վարիչ Գայանե Վարդազարյանի խոսքերով, ցավալին հենց այն է, որ ինչպես բազմաթիվ հիվանդություններ, թմրամոլությունը եւս երիտասարդացող հիվանդություն է. - «Ավելի հաճախ դիմում են երիտասարդները` մինչեւ 30 տարեկան: Թմրանյութերն ունեն մի հատկություն` թմրանյութի մեկ անգամ օգտագործումից հետո կրկին ուզում ես այն ընդունել եւ ավելի մեծ չափաբաժնով»:

Գայանե Վարդազարյանը ավելացրեց նաեւ, որ լավ կլինի, եթե միջազգային կառույցները թմրանյութերի դեմ պայքարում հատկապես ուշադրություն դարձնեն երեխաներին թմրանյութերի ապօրինի վաճառքից կամ դրանց օգտագործումից զերծ պահելուն, քանի որ այսօր, համաշխարհային տվյալների համաձայն, երեխաների ներգրավվածությունը թմրադեղերի ապօրինի վաճառքի մեջ մեծացել է:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG